«Վաշինգթոնում ստորագրված փաստաթուղթը ո՞նց է ազդել ՀՀ-ի ռիսկայնության աստիճանի վրա». Բաբկեն Թունյանը՝ Մարտին Գալստյանին
![]() 214 Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 11:06 «Օգոստոսի 8-ին, երբ Վաշինգթոնում ստորագրվեցին համապատասխան փաստաթղթերը, ակնկալիքներ կային, որ ՀՀ-ի ռիսկայնության մակարդակը միջազգային ներդրողների մոտ կնվազի և վստահությունը մեր երկրի նկատմամբ կբարձրանա: Որպես Կենտրոնական բանկ, որը հետևում է այս պրոցեսներին, ձեր գնահատականն ինչպիսի՞ն է: Վերջին իրադարձությունները ո՞նց են ազդել ՀՀ-ի ռիսկայնության աստիճանի վրա և ապագայում, եթե պրոցեսներն ընթանան այնպես, ինչպես նախատեսվում է, դա ի՞նչ էֆեկտի կարող է բերել»,- ԱԺ նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը: Մարտին Գալստյանը նշեց, որ արձագանքները դրական են: «Ես կարծում եմ, որ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պարագայում մենք կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն թե՛ ռիսկի հավելավճարի նվազման, թե՛ ներդրումների հոսքի տեսանկյունից, որովհետև հիմա դեռ որոշ անորոշություններ կան»,- ընդգծեց ԿԲ նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
