«Ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ կարդա թղթերը՝ ստորագրելուց առաջ»․ Հայկ Մամիջանյան
![]() 351 Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 12:48 «Էդ ո՞նց ա ստացվում, որ 3 հոգի նստած են, նախագահ Թրամփը վկա է ու երկուսը ստորագրում են թուղթ, ու ուղիղ 25 օր հետո պարզվում ա, որ իրանք տարբեր ձևով էին հասկացել էդ թուղթը։ Ոչինչ չի հիշեցնո՞ւմ նոյեմբերի 9-ի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Իսկ ի՞նչ նկատի ունեք նոյեմբերի 9-ի պայմանագիր ասելով, պայմանագրի 9-րդ կե՞տը՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, որ Ռուսաստանը պետք է վերահսկեր այն»,- հետաքրքրվեցին լրագրողները։ «Առաջին հերթին նոյեմբերի 9-ի պայմանագիրը միայն 9-րդ կետը չէ, այդտեղ ՀՀ-ի համար շատ ավելի հետաքրքրական և մինչև օրս չիրականացված կետեր կան․ սա մեկ։ Երկրորդ․ շատ խնդալու է ՔՊ-ի քարոզչական թեզը, որ սկսում են մեզ մեղադրել՝ դուք նոյեմբերի 9 եք ուզում։ Էն էլ եք դուք ստորագրել, էս էլ եք դուք ստորագրել, հիմա մեզ ինչ-որ բանի մեջ եք մեղադրո՞ւմ... Հիմա ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ կարդա թղթերը ստորագրելուց առաջ։ 2-րդ կարևորագույն միջազգային հայտարարությունն է ընդունվում իրա օրոք ու երկու անգամ էլ նույն պատմությունն է լինում՝ «տարընթերցումներ են առկա», կարդա էդ անտերը՝ տարընթերցումներ չլինելու համար»,- ասել է Մամիջանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
