«Թե ինչպես է Թուրքիայի իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին»․ Վարուժան Գեղամյան
![]() 193 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 11:18 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Կարճ պատմեմ այն մասին, թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ... Թուրքիայում։ Նախ տեղափոխվենք 2024 թվականի գարուն։ Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (CHP)։ Այդ աննախադապ հաջողությունը (ավելի քան 20 տարի որևէ մեկը չէր հաղթել Էրդողանին համապետական ընտրություններում) հնարավոր էր դարձել նաև այն պատճառով, որ 2023 թ. ընդդիմադիրները նոր ղեկավարություն էին ձևավորել, ովքեր համեմատաբար ավելի երիտասարդ են ու եռանդուն, նորաոճ ու համակարգված պայքարի կողմնակիցներ են։ Հաղթանակով ոգևորված և օգտվելով Թուրքիայում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա մի շարք ճգնաժամերից (այդ մասին շուտով)՝ ՀԺԿ պնդում է, որ պետք է անցկացնել արտահերթ նախագահական (ու խորհրդարանական) ընտրություններ։ Ավելին, գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասն էլ է արտահերթի կողմնակից, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն՝ Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուն գրեթե մշտապես ավելի բարձր վարկանիշ ունի, քան Էրդողանը (սա էլ է աննախադեպ)։ Իսկ հիմա այն մասին, թե ինչ է անում իշխանությունը ◾Նախ շինծու կաշառքի ու կեղծ դիպլոմի գործով այս տարվա մարտին ձերբակալում է Իմամօղլուին ու իր թիմից մի քանի տասնյակ մարդու։ Որպեսզի հասկանաք, թե որքան քաղաքական պատվեր է սա, բավական է նշել, որ արդեն 5 ամիս է՝ Իմամօղլուն բանտում է, սակայն պաշտոնական մեղադրանք դեռ առաջադրված չէ։ ◾Ամբողջ երկրում ՏԻՄ ընտրված ղեկավարներին դարձյալ շինծու գործերով հեռացնում է պաշտոնից և նշանակում տեղապահներ (արդեն շուրջ 10 ընդդիմադիր քաղաքապետ այդպես չեզոքացվել է տարբեր բնակավայրերում)։ Իսկ երբ դատարանը որոշում է բաց թողնել ընդդիմադիր քաղաքապետին, դատախազը դիմում է ուրիշ դատարան ու մի քանի ժամից քաղաքապետին նորից ձերբակալում են։ ◾Դրանից հետո մի քանի օրով եթերում փակում կամ մեծ ֆինանսական տույժեր է դնում ընդդիմության հիմնական երկու հեռուստաալիքի վրա։ ◾Եվ ամենակարևորը, քրեական գործ է բացում իբր 2023թ. ՀԺԿ համաժողովի դեմ, որում ընտրվել են այս նոր առաջնորդները։ Նորից պատկերացրեք. քրեական գործ կուսակցության ներսի անդամների ընտրությունների թեմայով։ Ու եթե դատարանը որոշում ընդունեց հաստատել գործը, ապա կուսակցության այս նոր ու հաջող ղեկավարությունը պետք է փոխվի։ Ինչպես կռահում եք, այդ հարցում իշխանությանը օգնում են կուսակցության որոշ պարտված նախկին դեմքեր։ ◾Որպեսզի չկարծեք, թե սա անհավանականի ժանրից է, բավական է ասել, որ մի քանի օր առաջ արդեն նմանատիպ որոշում կայացվել է։ ՀԺԿ գլխավոր հենակետի՝ կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը դատարանի որոշմամբ հեռացվել է այդ պաշտոնից և նրա փոխարեն կուսակցության մասնաճյուղի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել կուսակցությունից հեռացված մի նախկին գործիչ։ Ու որպեսզի վերջինս մտնի կուսակցության գրասենյակ, իրեն այդ հարցում օգնել են մի քանի հարյուր ոստիկան, արցունքաբեր գազ ու բազմաթիվ մահակներ։ Ինչպես ասում են՝ և սա դեռ ամենը չէ... Կարծում եմ, այս պատմությունը կարող է օգտակար լինել իմ ընթերցողներին։ Իսկ հաջորդ անգամ ես կպատմեմ, թե ինչպես է ընդդիմությունը փորձում գրագետ դիմադրել և պայքարել իշխանությունների դեմ»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Պատրաստվեք Աստծո ցասման հերթական դրսևորումներին». Արամ Գևորգյան
16101:30
«Հիմա խաղաղությունը ֆետիշացնում են, որովհետև էլ ուրիշ ասելիք չունեն». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
190Երեկ, 23:06
«Արցախի Հանրապետության ոչնչացումն անկասկած համապատասխանում էր հավաքական Արևմուտքի շահերին». Գարիկ Քեռյան
300Երեկ, 17:54
«Քեզ ոչ ոք չի պաշտպանելու, երբ պատմության ընթացքը շպրտի մայրուղու բորտին»․ Արմեն Աշոտյան
248Երեկ, 16:54
«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը չեն զբաղվում միջուկային զենքի փորձարկմամբ»․ Պեսկով
256Երեկ, 16:14
«Կարճ ասած՝ աշոտյան եղիր ստեղից». Ալեն Սիմոնյան
215Երեկ, 15:24
«Այս մարդակերպ թափոնը ժամանակին աղերսում էր ինձ փրկել իրեն Առաքել Մովսիսյանի զայրույթից». Արմեն Աշոտյան
320Երեկ, 15:12
«Սպասում ենք՝ ԱՄՆ-ն հաստատի, որ պայմանավորվածություններն ուժի մեջ են»․ Լավրով
246Երեկ, 15:09
