«Կարծում էի՝ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել»․ Զարուհի Բաթոյան
![]() 269 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 12:36 «Ես ինձ եմ ընտրել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը։ «Իմ թեկնածությունն առաջարկել էր գործընկերներիցս մեկը՝ Հասմիկ Հակոբյանը, որին ես համաձայնել էի, որովհետև, կարծում էի, որ լավ թեկանածու եմ, բայց Քաղաքացիական պայմանագիրն այլ որոշում է ընդունել, որովհետև, եթե կան թեկանածուներ՝ մենք քվեարկում ենք, բանականաբար, մեկը պիտի ընտրվի, մյուսը՝ չէ, և որևէ այլ խմորում չի եղել ու հատկապես որևէ սպառնալիք ես չեմ հնչեցրել։ Եթե դու մասնակցում ես որևէ պրոցեսի, որտեղ ընտրության հնարավորություն կա, նաև չընտրվելու հնարավորություն կա, այնպես որ նեղվածությունը, նեղանալը դրանք քաղաքական կատեգորիաներ չեն»։ Հռիփսիմե Հունանյանի կրթության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Բաթոյանն ասաց․ «Տիկին Հունանյանն ԱԺ պատգամավոր է, իսկ ԱԺ պատգամավորները կարող են դառնալ հանձնաժողովի նախագահներ, հետևաբար որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովի նախագահը կամ փոխնախագահը դրանք ինչ-որ խիստ մասնագիտական աշխատանքներ են, իհարկե շատ լավ կլինի, որ մարդն ունենա որոշակի փորձ՝ նախ կառավարման»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
