«Ինչպե՞ս ստացվեց, որ հարյուրավոր «իմքայլական» պատգամավորներից բարոյականություն դրսևորեցին միայն վեցը». Արսեն Ջուլֆալակյան
![]() 337 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 21:36 ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․ ««2020թ. սեպտեմբերի 10-ը, առանց չափազանցնելու, ճակատագրական օր է ընտանիքիս և ինձ համար: Այդ օրը վայր դրեցի պատգամավորական մանդատս: Ճնշումն ահռելի էր․ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական: Հակադրվում էի մի ուժի, որն այդ պահին ուներ մոտ 70% հանրային աջակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով... Հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ այդ պահին չէի պատկերացնում այն ամբողջ այլանդակությունը, որն իր մեջ պարունակում էր քպ-ն: Հավանաբար, ոչ մեկ չէր պատկերացնում: Չգիտեմ, ինչպես էի շարունակելու ապրել, եթե նոյեմբերի 9-ի Արցախի դավաճանական հանձման արարի մեջ ակամայից մասնակից լինեի նաև ես: Շատ երկար կարելի է խոսել դրան նախորդած ամիսների (մասամբ ասվել է արդեն), այդ օրվա և դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին, բայց մեկ հարց շատ հետաքրքիր է. ինչպե՞ս ստացվեց, որ առ այսօր հարյուրավոր «իմքայլական» պատգամավորներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը՝ Վարդանն Աթաբեկյան, Սոֆյան Հովսեփյան, Աննան Կարապետյան, Գոռը Գևորգյան, Թագուհին Թովմասյան և Տաթևիկը Հայրապետյան: Թեպետ՝ խոսքով շատերն էին նույն քայլին գնալու... Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»»։ Աղբյուրը` Արսեն Ջուլֆալակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
