«Մեթոդը, որ պետք է մարդուն ձեռք տաս, հոտոտես, ականջը, մազերը քաշես, տեսնես իսկական է, թե չէ, չպիտի լինի մեր սահմաններին»․ Նիկոլ Փաշինյան
![]() 347 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 20:24 «Հայ սահմանապահը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների անձնագրերը, հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների բեռները, եթե ադրբեջանցիներն այդ ճանապարհի վրա հանցագործություն կատարեն, մեր պարեկները կարո՞ղ են միջամտել․․․»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այս հարցերն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով տրանսպորտային կոմունիկացիաների իրականացմանը՝ Թրամփի ուղիով։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Չի կարող լինել սահման առանց սահմանապահի․ դա նույնն է, եթե հարցնեք՝ տարածքային ամբողջականություն․ այդ տարածքը հողի՞ց է լինելու, ջրի՞ց, թե՞ ածխաթթու գազից, տարածքը տարածք է, սահմանը սահման է։ Եվ անընդհատ ինչու եմ ասում սահմանի անխախտելիություն․ սահմանը չնախատեսված ձևով անցնելը արդեն սահմանի խախտելիություն է։ Հաջորդը՝ այսօր բազմաթիվ երկրներում՝ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, այդ անձանց անձնագրերը ստուգում է գործիքը՝ սարքավորումը։ Մենք այդ կարգավորումը պետք է մտցնենք և միայն այդ կետում չէ, ՀՀ-Վրաստան, ՀՀ- Թուրքիա, ՀՀ-Իրան սահմաններին, մեր օդանավակայանում նույնպես պետք է այդ կարգավորումը մտցնենք․ այդ մեթոդը, որ պետք է մարդուն ձեռք տաս, հոտոտես, ականջը քաշես, մազերը քաշես, տեսնես իսկական է, թե չէ, չպիտի լինի մեր սահմաններին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
