Արսեն Թորոսյանի՝ քիթ կոտրող ընկերոջ գործը կարճվել է. նա մտել է քաղաքականություն. «Ժողովուրդ»
![]() 197 Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Արմենիա 2026» շարժումը հիմնած Նարեկ Մանուկյանը, որ «մահվան նախարար»-ի համարում ունեցող Արսեն Թորոսյանի ընկերն է և պաշտոնյա եղած ժամանակ կոտրել էր բժիշկներից մեկի քիթը, հիմա ընդդիմադիր է դիրքավորվել և փորձում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններին մասնակցել: Այս գործը ոչ միայն հարված է տուժող բժշկի քթին, այլև այն հույսին, թե մեր երկրում օրենքը գործելու է հավասարապես բոլորի նկատմամբ։ Եթե Նարեկ Մանուկյանը, լինելով հիվանդանոցի տնօրեն, նաեւ Արսեն Թորոսյանի ընկերը, կարող է բռնություն գործադրել ենթակայի նկատմամբ, ապա հաշտությամբ խուսափել պատասխանատվությունից, ինչպիսի՞ վստահություն կարող է ունենալ հասարակ քաղաքացին, երբ պահանջում է արդարություն։ Հիմա «քիթ կոտրողը» դիրքավորվել է որպես ընդդիմադիր, դաժանորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին և անգամ որոշել է լրատվական կայք բացել, որպեսզի իր քաղաքական գովազդով զբաղվի: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանի ընկերը ընկալվել իբրև ընդդիմադիր: Նա Հովիկ Աղազարյանի սանդղակով մոտ 4 անգամ ավելի շատ «Նիկոլ» է, քան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
