«Նույնն է, թե ասվի՝ ծովը կախվածություն ունի կաթիլից»․ Հակոբ Բադալյան
![]() 281 Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ., 16:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իհարկե ռուսալեզու նյույորքյան հեռուստաալիքին Վահագն Խաչատուրյանի տված հարցազրույցն ունի նաև զավեշտալի միտք: Մասնավորապես, նա ասում է, որ Հայաստանը կախվածություն ունի ռուսական տնտեսությունից, բայց Ռուսաստանն էլ տնտեսական կախվածություն ունի Հայաստանից: Կան մտքեր, որ մեկնաբանելն իհարկե շատ դժվար է: Բայց, այստեղ հարցն այն է, որ այդպիսի մտքեր կարող են արտահայտել այսպես ասած «քաղաքագետներ», «փորձագետներ», կամ ինչ որ գործիչներ, որոնք իրենց համարում են քաղաքական: Բայց, երբ այդօրինակ մտքեր հնչում են մարդու շուրթերից, որը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, սա ըստ էության ուղիղ առնչվում է Հայաստանի Հանրապետության վարկին: Պետության վարկը այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունների լրջմտությունն է, քաղաքական բովանդակության կշիռը, այլ ոչ թե «վեկտորը»: Երբ Հայաստանի Հանրապետության որևէ բարձրաստիճան պաշտոնյա ասում է, որ Ռուսաստանը տնտեսական կախվածություն ունի Հայաստանից, դա կարող է որևէ արտաքին միջավայրում առաջացնել միայն ծիծաղ, կամ խղճմտանք Հայաստանի հանդեպ՝ որ ունի այդ մտահորիզոնով պաշտոնյաներ: Դա մոտավորապես նույնն է, որ ասվի, թե ծովը կախվածություն ունի կաթիլից: Այո, Հայաստանի տնտեսական ծավալների և Ռուսաստանի տնտեսական ծավալների ու պրոցեսների համեմատությունը ունի հենց այդ հարաբերակցությունը: Դա բոլորովին չի նշանակում, որ Ռուսաստանի տնտեսությունը չունի խնդիրներ: Այսօր չկա խնդիր չունեցող տնտեսություն: Բայց, այդ տնտեսության խնդիրների համատեքստում Հայաստանը մեղմ ասած աննշմար կետ է, որովհետև ռուսները իրենց խնդիրները փորձում են լուծել Չինաստանի, Հնդկաստանի, արաբական աշխարհի երկրների հետ պայմանավորվածություններով: Ռուսաստանը անգամ Ադրբեջանի հանդեպ չունի տնտեսական կախվածություն, որն իր տնտեսության ծավալով և աշխարհագրական դիրքով ունի ավելի մեծ նշանակություն: Եթե խոսենք օրինակ քաղաքական հանգամանքների մասին, ապա այստեղ իհարկե պատկերն այլ է, որովհետև Հայաստանը՝ կովկասյան համատեքստում նաև, Ռուսաստանի համար ունի իհարկե էական նշանակություն: Բայց, սա արդեն խոսակցության բոլորովին այլ նյութ է, այլ բովանդակություն»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
