Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Գրաքննությունն ահագնանում է, երբ մոտենում են ընտրությունները»․ Ստեփան Դանիելյան

«Գրաքննությունն ահագնանում է, երբ մոտենում են ընտրությունները»․ Ստեփան Դանիելյան
83
Այսօր, 03:06

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ե՞րբ է ի հայտ գալիս գրաքննությունը, երբ որ իշխող խմբավորումը փորձում է կառուցել գաղափարախոսություն։
Երբ կա գաղափարախոսություն, ապա դրա հիման վրա առաջանում է պրոպագանդա եւ պրոպագանդիստներ։
Երբ այս երկու բաղադրիչներն սկսվում են երևակվել, ապա առաջանում է նոր մասնագիտություն՝ գրաքննիչներ, սովետսկան տերմինով ասած՝ Գլավլիտ։
Ե՞րբ է գրաքննությունը հատկապես խիստ դրսեւորումներ ստանում, երբ անձի իշխանություն է հաստատվում։
Ե՞րբ է գրաքննությունն ահագնանում, երբ մոտենում են
ընտրությեւնները։
Մեր դեպքում կա եւս մի նրբություն։ Հայաստանի լրատվական դաշտը մոնիթորինգ է իրականացվում նաեւ Ադրբեջանից՝ դենացիֆիկացիայի շրջանակում՝ կառավարության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներում»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան