«Ինքնիշխանություն հասկացությունը պետական հռետորաբանությամբ վերածվում է զավեշտի». Հակոբ Բադալյան
![]() 274 Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ., 22:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինքնիշխանություն հասկացությունը պետական հռետորաբանությամբ վերածվում է զավեշտի: Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղում, թե Հայաստանն ինչո՞ւ է սահմանամուտի կնիքի վրայից հանել Արարատ լեռան պատկերը, պատասխանում է՝ որպեսզի լինի ավելի անվտանգ ու ինքնիշխան: Եթե խոսի միայն անվտանգության մասին, ապա դա կլինի հասկանալի: Կարող է ասել՝ եթե չանենք, Թուրքիան մեզ կսպառնա, իսկ Թրամպն Հայաստանի փոխարեն կգնա Ալբանիան պաշտպանելու: Բայց, Փաշինյանն ասում է՝ որպեսզի լինենք ավելի ինքնիշխան: Սա զավեշտ է, առնվազն այն պատճառով, որ կնիքի վրայից Արարատ լեռը հեռացվում է՝ եթե ոչ Թուրքիայի պահանջով, ապա առնվազն՝ Թուրքիային շոյելու համար: Բայց, բերվում է «մոգական» բառը՝ ինքնիշխանություն: Ցանկացած ողջախոհ, մտածող մարդու համար պարզ է, որ տեղի ունեցածը ինքնիշխանության հետ չունի որևէ օրգանական, որևէ էական կապ: Այս դեպքում ինքնիշխանություն հասկացությունը օգտագործվում է որպես ծածկ: Սա հասկանալի, պարզ է բոլորին, ովքեր իշխանության հանդեպ չունեն երկրպագություն կամ նյութապաշտություն: Ինքնիշխանության խնդիրը մտածողության ու սոցիալ-հոգեբանության մակարդակում ձևակերպելու, արդիականացնելու, հղկելու, այսպես ասած՝ հանրային մտածողության հյուսվածքներ «ներբեռնելու» փոխարեն, դուրս է բերվում տեղեկատվա-քարոզչական ծածկոցի մակարդակ: Ինքնիշխանությունը վերածվում է «ամեն երկրորդ բառի», իր տեղադիրքով հայտնվելով ամենաանհարմար ու նույնիսկ զավեշտալի վիճակներում: Դա բերում է հասկացության ենթագիտակցական արժեզրկման, ինչպես արժեզրկվում է ցանկացած բան, որն ակնհայտորեն իր տեղում և ֆունկցիոնալ գործածության դիրքում չէ: Ըստ այդմ, ինքնիշխանությունը վերածելով «թռուցիկի», խոշոր հաշվով ենթարկվում է աղավաղման: Սա արվում է կամա՞, թե՞ ակամա: Հետևանքի իմաստով, թերևս, չունի նշանակություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
