Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Բռնությունն ու ատելությունն ունեն կոնկրետ սադրիչ․ նրա անունն է Նիկոլ»․ Միքայել Նահապետյան

«Բռնությունն ու ատելությունն ունեն կոնկրետ սադրիչ․ նրա անունն է Նիկոլ»․ Միքայել Նահապետյան
224
Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 10:12

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ հիշո՞ւմ եք, որ հունիսի 30-ին Նիկոլը կոչ արեց իր համախոհներին ու կողմնակիցներին ակտիվորեն պատասխանել վիրավորանքներին ու հայհոյանքներին։
Ես ուզում եմ ասել, որ բռնությունները, ծեծն ու հաշվեհարդարը օդից չեն ընկել ու դրանք պատահական բռնկումներ չեն։ Այդ բռնությունն ու ատելությունն ունեն շատ կոնկրետ պատասխանատու ու սադրիչ․ նրա անունն է Նիկոլ»։