Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Արցախի դեմ ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների ու միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի պայմաններում»․ Տիգրան Աբրահամյան

«Արցախի դեմ ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների ու միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի պայմաններում»․ Տիգրան Աբրահամյան
142
Այսօր, 09:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցել ենք 244 զոհ, որից 11-ը՝ քաղաքացիական անձինք:
Այս պահի դրությամբ, 11 անձ համարվում է անհայտ կորած:
Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում:
Ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ:
Դրան հետևեց արցախյան դաժան բլոկադան, որի կրիտիկական պահին էլ սկսվեց ադրբեջանական հարձակումը:
Այս ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց:
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին:
Շուտափույթ վերադարձ ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայերին»: