«Այդպիսի հանրաքվեն պետականակործան գործընթաց է»․ Էդմոն Մարուքյան
![]() 279 Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ., 13:06 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանին միջանցք հանձնելու նպատակով գործընթացը կոչվեց «թրիփ» և հանձնվեց միջանցքը։ Հիմա Ադրբեջանի հաջորդ պահանջը պետք է կատարել՝ քանդել գործող, այսօրվա եղած, իրական Հայաստանի իրավական հենքը, պետության իրավական ողնաշարը, այն է՝ Անկախության հռչակագիրը։ Ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս այդ հաջորդ ստորացումը որպես հաղթանակ վաճառել…Ահա՝ այն պետք է կոչել «Չորրորդ Հանրապետություն», այդպես լավ «կվաճառվի» ժողովրդի վրա։ Իրականում շարունակում եմ պնդել՝ ՀՀ Անկախության հռչակագրի վերանայումը, ՀՀ պետականության հիմքերի վերանայումը հղի են անկանխատեսելի հետևանքներով։ Գնալ այդպիսի հանրաքվեի՝ պետականակործան գործընթաց է թե մերժման, թե հաստատման արդյունքում։ Ինչպես դուրս գալ այս ցուգցվանգից՝ 2026 թ. Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է ընտրվի»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
