Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ալեն Սիմոնյանի մայրը մասնակցում է ՔՊ վարչության ընտրությանը

Ալեն Սիմոնյանի մայրը մասնակցում է ՔՊ վարչության ընտրությանը
245
Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ., 14:18

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակներում ՔՊ-ն վարչության անդամներ ու նախագահ է ընտրում։ Արդյունքները կամփոփվեն ժամը 15։00-ին։ Կուսակցության Վարչությունը կազմված է լինելու առնվազն 20 անդամից:
Ըստ կարգի առաջադրված թեկնածուներից կուսակցության Վարչության անդամ ընտրում են վարկանիշային քվեարկությամբ Համաժողովի պատվիրակները։
Համացանցում կադրեր են տարածվել, թե ինչպես է Ալեն Սիմոնյանի մայրը ևս մասնակցում ՔՊ վարչության ընտրությանը։