Երեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Շատ-շատ բան է փոխվելու»․ Թաթուլ Հակոբյան

«Շատ-շատ բան է փոխվելու»․ Թաթուլ Հակոբյան
130
Այսօր, 03:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշողության ձևավորման նոր քաղաքականությունը ենթադրում է պրոպագանդա, իսկ պրոպագանդան կենսունակ է ամբողջատիրական հասարակություններում:
Վերջին հարյուրամյակում Հայաստանում հայ-թուրք/ադրբեջանական հարաբերությունների հիշողության ձևավորման քաղաքականության մի քանի ժամանակահատված առանձնացնենք:
Խորհրդային ամբողջ յոթանասունամյա ժամանակահատվածում գովերգվում էր հայ-ադրբեջանական եղբայրությունն ու բարեկամությունը: Հակառակ պնդում՝ հայ-ադրբեջանական արյունալի անցյալից, չէր հանդիպի, քանի որ չկար ազատ մամուլ:
Հայ-թուրքական հարաբերությունների դեպքում այլ էր: Խորհրդային առաջին տարիներին և տասնամյակներին, երբ ԽՍՀՄ-ն ու Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ ունեին, Հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանը արգելված էին Խորհրդային Հայաստանում:
Երկրորդ աշխարհամարտից հետո փոխվեց քաղաքականությունը:
Սա գիտական, ակադեմիական ուսումնասիրության թեմա է:
Ինչ է լինելու այսօր, երբ արդեն Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնական մակարդակով այլևս չեն համարվում թշնամի պետություններ:
Շատ-շատ բան է փոխվելու, որն արդեն տեսնում ենք պաշտոնական տեքստերում: Ես այժմ չեմ քննարկում սա լավ է կամ վատ, սխալ է կամ ճիշտ...
Ինձ մտահոգում է այլ բան, այն է՝ հիշողության ձևավորման քաղաքականությունը կենսունակ է ամբողջատիրական հասարակություններում»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան