Կաթողիկոսին հեռացնելուն զուգահեռ՝ Շողակաթ TV-ն էլ կփակեն. «Ժողովուրդ»
![]() 206 Երեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ոչ միայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին են ուզում գահընկեց անել, այլև ուզում են փակել եկեղեցու քարոզչական միակ հեռուստաալիքը՝ «Շողակաթ»-ը: Իշխանական պատգամավորները ողջունեցին առաջարկը։ ՔՊ-ական մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ առաջարկեց մրցութային կարգով ապահովել ֆինանսի տրամադրումը։ Պատգամավորի համոզմամբ՝ «Շողակաթ»-ն ուղղակի «վերցրել և տրամադրել են կրոնական կառույցի, որն ամենեւին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում»։ Ղազարյանը նշել էր՝ պետք է ամբողջովին մշակութային ալիք ունենալ։ Թագուհի Ղազարյանին անհանգստացրել էր նաև այն, որ հեռուստաընկերությունն անդրադարձել էր «Սրբազան պայքար»-ին, սակայն «Շողակաթ»-ի անդրադարձը եղել է միայն եկեղեցական կյանքի տրամաբանությամբ, և հեռուստաալիքը դադարել էր լուսաբանել պայքարը, երբ սառեցվեց Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայությունը։ Օրաթերթին Թագուհի Ղազարյանը հայտնեց, որ քննարկումներ են ընթանում այս պահին, սակայն թե ինչ փուլում են այդ քննարկումները և ինչ են առաջարկում «Շողակաթ»-ի փոխարեն, ինչ նախագիծ են ունենալու՝ մանրամասներ չհայտնեց։ ՔՊ-ական պատգամավորը միայն տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներս որոշում կկայացնեն «Շողակաթ» հեռուստաընկերության վերաբերյալ և հանդես կգան հրապարակային հայտարարությամբ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
