ՀԷՑ-ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները. «Հրապարակ»
![]() 191 Երեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ազատել է նաև ՀԷՑ-ի Սիսիանի կառույցի ղեկավար Ջիվան Մարգարյանին՝ նրա փոխարեն նշանակելով ոմն Ալիկ Մարտիրոսյանի, որի համար միջնորդել է զոհված Էդգար Մանուկյանի մայրը՝ Արսինե Սահակյանը, որը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է: Նա վերջերս է ամուսնացել սփյուռքահայ Ավո Մարտիրոսյանի հետ, Ալիկ Մարտիրոսյանն էլ, հավանաբար, ամուսնու ազգականն է։ Ջիվան Մարգարյանի ազատվելուց մոտ 1 ամիս անց դիմում է գրել նաև նրա որդին, որը Սիսիանում ՀԷՑ-ի իրացման հարցերով տնօրենի տեղակալն էր։ Նրան հետևել են Սիսիանի կառույցի 26 աշխատակիցներ, որոնք ՀԷՑ մասնաճյուղի լոկոմոտիվն էին՝ գործի գիտակներ, եւ հիմա աննախանձելի վիճակում է հայտնվել ՀԷՑ-ի Սիսիանի մասնաճյուղը։ Մեզ ասացին, որ հոր ազատվելուց հետո որդուն առաջարկել են կողմնորոշվել՝ կա՛մ մեզ հետ ես ու անդամագրվում ես ՔՊ-ին, կա՛մ ինքնակամ հեռանում ես: Իհարկե, դա անմիջականորեն Ռոմանոսը չի անում, այլ իշխանական մունետիկները փոխանցում են «վերևների» ուղերձը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
