«Գործընթացը կշարունակվի փոխադարձ անվստահության պայմաններում»․ Հակոբ Բադալյան
![]() 334 Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ., 01:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստան խմբակցությունն այսօր խորհրդարանական լսումների ժաամմանակ հայտարարեց, որ իր ստորագրությունները դնում է Պատիվ ունեմի՝ դե ֆակտո ՀՀԿ-ի նախաձեռնած «իմպիչմենտի» գործընթացի ներքո: Այս հայտարարությունը արած Իշխան Սաղաթելյանի խոսքում, թերևս, պետք է նկատել երկու հանգամանք: Նա ընդգծեց, որ գործընթացը ՀՀԿ պատասխանատվությունն է, և արտահայտեց արագ արդյունքի ակնկալիք: Իհարկե ՀՀԿ-ն այս դեպքում կարող է «արագ արդյունքի» բացակայությունը պատճառաբանել նրանով, որ «Հայաստան» խմբակցությունը մի քանի ամիս ուշացրեց միանալը: Գործնականում, ըստ իս, պրոցեսը կշարունակվի փոխադարձ անվստահության պայմաններում, քանի որ իմ խորին համոզմամբ շոշափելի անվստահություն կա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև: Ընդ որում, ես այս մասին նոր չէ, որ խոսում եմ կամ գրում: Ես այս մասին գրում եմ առնվազն 2006-07 թվականներից: Ընդ որում՝ շեշտեմ, որ գրում եմ քաղաքական պրոցեսների և դրանցում նրանց վարքագծի տրամաբանության, այլ ոչ թե անձերի համատեքստում: Այստեղ ես ուշադրություն կդարձնեի մեկ այլ հանգամանքի: Շատ օրեր առաջ հրապարակված սոցհարցման տվյալով՝ առաջատարը ընդդիմության դաշտում այլևս Սամվել Կարապետյանն է: Ես բացարձակապես հակված չեմ հայաստանյան որևէ սոցհարցում ընդունել իբրև «հալած յուղ»: Բայց, կարծում եմ մի շարք ցուցիչներ ու հանգամանքներ զգալիորեն վկայում են, որ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր դաշտում ներկայումս առաջատար է հանրային ընկալումների իմաստով: Կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ ստորագրություններով միանալ Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացին, թեկուզ չտեսնելով դրա իրատեսականություն և չվստահելով դրան, պայմանավորված լինել հենց ընդդիմադիր դաշտում փոխվող ստատուս-քվոյով: Մյուս կողմից, չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի հաշվարկը լոկ այն էր, որ բացառում էր Ռոբերտ Քոչարյանի միանալը և այժմ հայտնվել է այսպես ասած ցայտնոտում կամ փաստի առաջ: Ըստ իս, Սարգսյանը այդ միամտության գործիչ չէ, մեղմ ասած: Ընդ որում, երբ ես խոսում եմ Քոչարյանի ու Սարգսյանի միջև երկարատև անվստահության մասին, դա բացարձակապես չի նշանակում, որ նրանք չեն կարող որևէ պրոցեսում գործել պայմանավորվելով: Ես այս թեմայով նախօրեին մի գրառում արեցի միջազգային թեմայի վերաբերյալ, կասեմ նաև այստեղ: Քաղաքականությունը բոլոր դեպքերում շարժվում է անվստահությամբ, դա է բերում պայմանավորվածությունների գեներացման՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Բոլոր դեպքերում, ես կարծում եմ «իմպիչմենտի» շուրջ նոր զարգացումը ըստ էության ավելի գլոբալ առումով ընդդիմադիր դաշտում ստատուս-քվոյի փոփոխության ընդգրկուն տենդենցի ազդեցություն է»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
