«Դեռևս կան անհասկանալի պահեր, որոնք վերաբերում են մանրամասներին»․ Սոբհանի
![]() 238 Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ., 19:30 «Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն այն է, ինչին մենք միշտ աջակցել ենք և ողջունել ենք: Այժմ ևս մեր աջակցությունն ենք հայտնում և ողջունում ենք այն»,- այս մասին այսօր հրավիրված հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: «Այդ հայտարարության մեջ զետեղված և ընդգծված է հինգ սկզբունք. դրանք այն սկզբունքներն են, որոնք միշտ մենք արտահայտել ենք և մեր աջակցությունն ենք հայտնել դրանց: Այդ հինգ սկզբունքներն են՝ ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, փոխադարձության սկզբունքը, իրավազորությունը և սահմանների անխախտելիությունը: Իհարկե, այնտեղ կային նաև անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և զրույցների ընթացքում, կարող եմ ասել, որ այդ անհասկանալի պահերը վերացան»,- նշեց դեսպանը՝ ընդգծելով, որ դեռևս կան անհասկանալի պահեր, որոնք վերաբերում են այն մանրամասներին, որոնց շուրջ քննարկում տեղի չի ունեցել: «Այն, ինչ կարող եմ այսօր հստակ ընդգծել, հետևյալն է, որ ՀՀ կառավարությունը և իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից: Սերտ կապերի մեջ ենք ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի այդ քննարկումների և հանդիպումների ժամանակ տեղեկացված լինենք այն մանրամասների վերաբերյալ, որոնց մասին հետագայում կխոսվի: Երկու երկրներիի իշխանությունների միջև կա ընդհանուր փոխըմբռնում»,- նշեց դեսպանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
