Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Զարմանալի չէին որոշ «ընդդիմադիր» քարոզիչների «ջուրը պղտորելու» էժան փորձերը». Էդուարդ Շարմազանով

«Զարմանալի չէին որոշ «ընդդիմադիր» քարոզիչների «ջուրը պղտորելու» էժան փորձերը». Էդուարդ Շարմազանով
364
Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ., 22:54

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Աժ լսումներն արդյունավետ էին։
Ակնհայտ դարձավ և արձանագրվեց.
1. Ընդդիմադիր քաղաքական ու հասարակական լայն ներգրավվածության ապահովում «Հանրապետական»-ի օրակարգի շուրջ։
2. Քաղաքական ուժերի ու հանրային գործիչների կողմից իմպիչմենթի գործընթացի աջակցում։
3. «Հայաստան» դաշինքի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացում։
Կարծում եմ՝ անհրաժեշտ է ընդդիմադիր խմբակցությունների միջև քաղաքական կառուցողական կոնսուլտացիաների իրականացում ։
Այս ամենի ֆոնին զարմանալի չէին որոշ «ընդդիմադիր» քարոզիչների «ջուրը պղտորելու» էժան փորձերը։
Բայց դրանց չպետք է ուշադրության արժանացնել։
Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ։
Ոտքի տակ ընկնողներին պետք չէ բանի տեղ դնել»։