«Պատերազմից պետք է վախենալ նույնքան, որքան պատերազմին չպատրաստվելուց»․ Վլադիմիր Մարտիրոսյան
88
Այսօր, 00:46
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԻՇԵՔ. 44-օրյայի ողջ դավաճանական իմաստն ու նպատակը Արցախը պատերազմով պահելու աննպատակությունը հիմնավորելն ու սերմանելն էր: Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է: Հանձնողն ու դավաճանողը հետո պետք է ասեր, որ 120 հազար հային տեր կանգնելու չունի, պաշտպանելու չունի, իսկ լքելու ունի: Հետո պետք է ասեր, որ շրջափակման մեջ շնչահեղձ եղածները «թող կռվեին, ինչի չկռվեցին»: Կրկին, 44-օրյայի, ողջ դավաճանական իմաստը Արցախը պատերազմով պահելու աննպատակությունը հիմնավորելն ու սերմանելն էր: «Կարևորը խաղաղություն լինին» դարձավ յուրաքանչյուրի ցանկությունն ու նպատակը, իսկ այդ ընտրությունը բերելու էր այս պատվազուրկ օրվան: Այս իրավիճակը ոմանք ընտրել են գիտակցաբար, ոմանք անգիտակից, ոմանք միտումնավոր, և բոլորն էլ իրենց համար ունեն այս իրավիճակի համար մեղավորներ նշանակվածներ: Մենք բոլորս վճարում ենք այդ չարաբաստիկ «կարևորը խաղաղություն լինիի» գինը: Ուրիշ ոչինչ ման մի եկեք: Փաշինյան չընտրող ու ատող, բայց խաղաղություն տենչացող յուրաքանչյուրս հենց նրան տվել ենք մեր ուզած «խաղաղաղությունը» հենց Արցախի, հենց մեր ու մեր երկրի դեմ օգտագործելու հիմք ու իրավունք: Այսօր նա մեզ սննկացնում է հենց մեր ձեռքով իրեն տրվածով: Պատերազմից պետք է վախենալ նույնքան, որքան պատերազմին չպատրաստվելուց, քանի որ միակ չնչին շանսը այս ամենը կասեցնելու, այս ամենը ներսից իրականացնողին պարալիզացնելու և հավաքական կամքով շտկելու, միայն ու միայն պատերազմով վախը բռնածի սինդրոմից ազատվելով է հնարավոր: Այս օրը, իրենց անմնացորդ ու պաթետիկ նվիրումը, անմոռաց ու անբովանդակ ինքնադրսևորումները տարբեր վիրտուալ հարթակներում ցուցադրողներին մեկ խորհուրդ՝ ԶՍՊԵՔ ՁԵՐ ՄԵՋԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻՆ: Լուռ ու ձիգ մտածեք անելիքի մասին: Բավ է վիրտուալ հարթակում զարմանալ և ապշահար լինել, թե ինչպե՞ս հասանք այս օրվան: Փաստ է, որ հասանք, գործեք իրականության մեջ, որ դուրս գանք «այս օրվանից»: Օրը մեկ «քաղ-մոլորյալի» գոնե կարողացեք հանել քաղաքական մաղձի և իշխանական դեմագոգիայի և պրոպագանդայի ճիրաններից: Խոսեք մարդկանց հետ շատ և փաստարկված՝ առանց վանելու, կոտրեք «ինֆո-թմրանյութով» սնուցվող իշխանական ստերիոտիպերը, քիչ թե շատ դիմադրողականություն ձևավորելով դրանց հանդեպ: Սա է չգիտակցված կործանումից խուսափելու ճանապարհը: Ամեն մեկս, եթե վիրտուալ պաթոսը գոնե կիսով չափ փոխարինենք մարդկանց հետ ճիշտ, եթե կուզեք իրական «դաշտային» աշխատանքով, քիչ թե շատ կցուցաբերենք խոնարհում 44 օր անընդմեջ հերոսաբար նահատակվածներին: Հակառակ դեպքում ձեր պաթոսն ու նահատակների շիրիմներին դրված ծաղիկները արագ թոռոմելու են, իսկ իշխանական բեմադրված ծնկի իջած խոնարհումներն ու ծաղիկերները մնալու են թարմ: P.S. Հիշատակներդ վառ ՏՂԵՐՔ»։