«Ինչո՞ւ եք լռում»․ Էդմոն Մարուքյան
![]() 279 Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ., 16:06 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Վաշինգթոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP-ը), որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը»։ Ալիևը այն տարածքը, որով անցնելու է միջանցքը, չի ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության տարածք։ Քանի որ դա ըստ էության միջանցք է և հայկական վերահսկողություն չի ունենալու՝ Լաչինի միջանցքի տրամաբանության նման, Ալիևը միգուցե համարում է, որ այն դե յուրե պատկանում է ՀՀ-ին, բայց դե ֆակտո մեր պետությունը որևէ հսկող մեխանիզմ չի կիրառելու։ Իր խոսքում Ալիևը անգամ չի նշում, որ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ լինելու է Հայաստանի տարածքով անցնող «միջանցքով»։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանը գործընկերներին բացատրում էր, որ Ալիևը սխալ բառապաշար է օգտագործում՝ արդարանալով, թե իբր իրենք այդպես չէին պայմանավորվել։ Հիմա Ալիևը ասում է, որ TRIPP-ը անցնում է Զանգեզուրի միջանցքով․ ինչո՞ւ եք լռում… Ես օգոստոսի 8-ի գիշերը հստակ հայտարարել եմ, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնել է միջանցքը, և դա ամեն օր ապացուցվում է նոր ի հայտ եկող ուղղակի և հարակից փաստերով»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
