Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մերձավանում կատարված սպանությունը մեսիջ էր Էջմիածնի ընտրություններից առաջ». Վարդան Ղուկասյան

«Մերձավանում կատարված սպանությունը մեսիջ էր Էջմիածնի ընտրություններից առաջ». Վարդան Ղուկասյան
279
Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ., 22:06

«Մերձավանում կատարված սպանությունը անձնական հողի վրա կատարված սպանություն չէ․․․ Քիլլերը վստահ է եղել իր անպատժելիության վրա․․․ Սա մեսիջ էր Էջմիածնի ընտրություններից առաջ, հատկապես ընդդիմադիր մարդկանց»,- «ՓԱԿTV»-ի եթերում ասել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը:

Նա ընդգծել է, որ Մերձավանի համայնքապետը միակ մարդն էր, որը Նիկոլին կրեց և ցույց տվեց՝ «այո, հնարավոր է այդ վիժվածքին կրել»: «Եվ այդ մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսան: Նա ռեալ ընդդիմադիր էր, և դա չներվեց»,- նշել է նա:

Ղուկասյանը նաև հավելել է, որ քանի դեռ այս իշխանությունը կա, այս սպանությունները չեն բացահայտվի։