«Չինովնիկի ելույթ, որը զեկուցում էր կատարած աշխատանքի մասին»․ Հակոբ Բադալյան
![]() 299 Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ., 14:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ընդհանրապես, ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը հիշեցնում էր ոչ թե պետության ղեկավարի, պետության քաղաքական առաջին դեմքի, այլ մի չինովնիկի ելույթ, որը զեկուցում է իր կատարած աշխատանքի մասին: Ընդ որում, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ ներկայացնում էր իր խոսքը՝ «զեկուցում է » խաղաղության մասին, և հույս ունի հաջորդ տարի «զեկուցել» ավելին: Սրանք լոկ ոճական հանգամանքներ չէին, այլ հոգեբանական, որ արտացոլում են Նիկոլ Փաշինյանի դրությունն ու իրերի դրության հանդեպ նրա դիրքավորումը: Մինչդեռ առաջանում է մի պարզ հարց՝ եթե հաստատված է խաղաղություն, ինչպես պնդում է պաշտոնական Երևանը, ի՞նչ կարիք կա ՄԱԿ ամբիոնից մի ամբողջ ելույթ նվիրել հաստատված խաղաղությանը: Ընդ որում, դա այն դեպքում, երբ նրանք, ում Հարավային Կովկասը հետաքրքրում է էապես, թերևս հենց Փաշինյանից ավելի լավ գիտեն՝ խաղաղություն հաստատվա՞ծ է, թե՞ ոչ: Ես նկատի ունեմ այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց համար Կովկասը ներկայացնում է գործնական հետաքրքրություն: Ավելին, եթե կա հատատված խաղաղություն, ապա այդ պարագայում առաջանում է հարց՝ իսկ Հայաստանը միջազգային հանրությանը, համաշխարհային քաղաքականությանը ի՞նչ ասելիք ունի այդ նոր իրողությունների պայմաններում, ի՞նչ ուղենիշներ ունի հայկական պետականությունը: Պարզվում է, որ խաղաղության մասին հայտարարություններից զատ՝ ոչ մի այլ ասելիք: Կարևորագույն աշխարհաքաղաքական օրակարգերին առնչվող հարցերը Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտվում էին ընդամենը մեկ-երկու նախադասությամբ: Իսկ դրա պատճառը թերևս հենց այն է, որ Փաշինյանը գործընթացում իրեն դիրքավորում է հենց իբրև չինովնիկ, այլ կերպ ասած՝ կատարող սուբյեկտ, որը ձեռնպահ է մնում սեփական բովանդակությունից և գերազանցապես կենտրոնանում է գոյություն ունեցող բովանդակությունների միջեւ իր համար հնարավորինս ապահով տեղավորվելու խնդրի վրա»: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը չի կարող պրոցեսներին մասնակցել հավասար նախաձեռնողականությամբ, ինչպես խոշոր տերությունները: Սակայն, այդուհանդերձ, սուբյեկտությունը կարող է ունենալ ամենատարբեր աստիճաններ: Առանցքայինն այն է, որ այն ունենա հատկանիշ, այսինքն արտահայտված լինի բովանդակությամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
