Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ցանկացած գնով ծախվելու պատրաստ օրգանիզմներն են սնուցում ու պահում Նիկոլ Փաշինյան կոչված երևույթը». Հայկ Դեմոյան

«Ցանկացած գնով ծախվելու պատրաստ օրգանիզմներն են սնուցում ու պահում Նիկոլ Փաշինյան կոչված երևույթը». Հայկ Դեմոյան
96
Այսօր, 01:12

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գլխավոր ախտորոշումը
Որքան էլ որ որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակներ փորձում են մերօրյա բոլոր խնդիրների ու ողբերգությունների մեղավոր ու պատասխանատու կարգել Նիկոլ Փաշինյանին, այդուհանդերձ պետք է արձանագրենք, որ դա շատ շահեկան, սակայն մակերեսային մոտեցում է: Իրական խնդիրն ավելի ողբերգական ու սոսկալի բնույթ ունի. ներկայիս հայ հասարակության տակավին զգալի մասը բացահայտ ստահակի ու տականքի կենսակերպ է որդեգրել ու բացարձակապես չի ցանկանում հաշիվ տալ ու պատասխանատու տեսնել իրեն՝ տեղի ունեցած մերօրյա ողբերգությունների բոլոր դրվագներում:
Ստահակության այդ ախտորոշումը հնարավոր է տալ հենց Նիկոլ Փաշինյանի օգնությամբ: Վերջինիս բոլոր մայմունություններն ու խեղկատակությունները, ներդրված գործակալի գործառույթներից բխող հայտարարություններին հավանություն տվող, կեցցեներ ասող ու գովաբանող պաշտոնյային, գիտնականին, լրագրողին, վերլուծաբանին կամ որևէ կոչում ու բնութագրում չունեցող ՀՀ քաղաքացուն հենց այդպես պետք է բնութագրել ու հասարակության հենց այս խմբին պետք է դիտել այս անելանելի թնջուկի գլխավոր պատասխանատու:
Որևէ սկզբունքից ու սկզբունքայնությունից զուրկ, պատվազուրկ, շահամոլ ու ցանկացած գնով ծախվելու պատրաստ այս օրգանիզմներն են սնուցում ու պահում Նիկոլ Փաշինյան կոչված երևույթը: Խոսքն այստեղ բոլորովին չի վերաբերում այն մարդկանց, ովքեր դարձան «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հորջորջվող այլանդակության զոհը, սակայն ունենալով բարոյականություն ու ինքնախոստովանանքի մարդկային պարզ հատկություններ, գիտակցեցին դա ու ընդունեցին իրենց ստորաբար խաբելու հանգամանքը: Ուշադրություն դարձրեք, որ ես այդ մարդկանց չեմ կարող անվանել սխալ քայլ կատարած անձինք, այլ անվանում եմ խաբեության զոհ դարձածներ:
Իսկ նրանք, ովքեր տակավին ծափահարում, հավանություն են տալիս Նիկոլի գրածներին ու ասածներին ես դավաճան չեմ համարում, քանզի դավաճան համարելու դեպքում պետք է ընդունենք իրենց ազգային ինքնությունը որպես «հայի», հետևաբար սրանց հիմնական ինքնության հիմնական կրող սյուները պետք է համարենք անբարոյականությունն ու ստահակությունը:
Հիմնավորումներ ստահակության դրվագներով
ա. Անբարոյականություն է նախապես ծրագրված ու իրականացված այսպես կոչված «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխությանը շարունակաբար հավատարմություն ցուցաբերելը
բ. Ստահակություն է Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնողին ու ժխտողին հավատալն ու երկրպագելը
գ. Անբարոյականություն է տիեզերական մասշտաբի ու անգերազանցելի ստախոսություններին հավատալը հավանելն ու չլսելու տալը
դ. Արցախը հայաթափվել է ու դա անողը բացեիբաց խոստովանել է, որ արել է գիտակցաբար՝ համաձայնության գալով Իլհամ Ալիևի հետ: Անբարոյականների ու ստահակների համար ևս մեկ անգամ կրկնում եմ, թե դա ինչ է նշանակում՝ հանցակցություն ծայրագույն հանցագործության՝ ցեղասպանություն իրականացնելու գործում: Հետևաբար բոլորովին էլ զարմանալ պետք չի, երբ մատնացույց ես անում, որ օրը ցերեկով վերանորոգման անվան տակ պղծել ու ավերել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ցույց ես տալիս ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող փաստերը, միևնույն է, նրանք շարունակելու են հավատարմության աննահանջ նշաններ ցույց տալ թավշուկներին:
Իրենք միևնույն է չեն հասկանում, որ Արցախ տալը հանուն Հայաստանի չէր, այլ իշխանության մնալու և իշխանավարումը երկարացնելու միջոցներից մեկն է, քանզի Ալիևը երբեք չի թաքցրել, որ իր հիմնական թիրախը Հայաստանն է ու ողջ հայությունը, իսկ Արցախը ցեղասպանության միջոցով հայաթափելով մենք այսօր ավելի խոցելի ենք դարձրել մեր երկիրը: Սա անհերքելի փաստ է:
Հասարակության մեջ բարոյականության պարզագույն նորմերի ամրագրումն ու դրանց հիման վրա պետական կառավարման իրականցումը միայն կարող են ապահովել խորքային բուժում ու նոր «հիվանդությունների» կանխարգելում՝ այդ կերպ բացառելով նոր նիկոլների ու նիկոլականների ծնունդը:
Ժողովուրդը նրանք են, ովքեր ապրում են պարզ բարոյականության նորմերով ու մարդկային գրված ու չգրված օրենքներով: Հետևաբար, ժողովուրդը Նիկոլ չի կարող ընտրել, նրանց ընդամենը ժամանակավորապես կարելի է խաբել նիկոլներով»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան