«Արցախցիներն իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Նիկոլ Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
![]()  298  Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.,  13:42 «Փաշինյանը Ստրասբուրգում ասում է, որ փախստականների հարցը եթե քննարկենք՝ խաղաղությունը կքանդվի, և միջազգային հանրությանն էլ ասում է, որ եկեք օգնեք՝ արցախցիները տնավորվեն Հայաստանում։ Ի՞նքն է որոշում արցախցիների խնդիրը»․ լրագրողները հարցն ուղղել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ «Նախ Փաշինյանը ինքը չի որոշում արցախցիների ճակատագիրը, արցախցիները իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Նիկոլ Փաշինյանին, եթե արցախցիները ասեն՝ մենք պահանջում ենք ապահովել մեր վերադարձի իրավունքը, մեր գույքը տնօրինելու իրավունքը, դիմում ներկայացնեն և ՄԻԵԴ-ը համարժեք որոշում կայացնի, Փաշինյանը ի՞նչ է անելու, պարտադրելու է, սպառնալու է, բանտարկելու է»,- պատասխանել է ընդդիմադիր պատգամավորը։ «Նաև ինչքա՞ն կարելի է ասել, որի ինքն ինչքան զիջումների գնում է, դա ոչ թե պատասխան զիջումների է բերում ադրբեջանցիների կողմից, այլ ընդհակառակը, նրանք էլ ավելի ագրեսիվ են դառնում։ Եվ եթե ինքը ասում է․ որ արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, ի՞նչ է անում, որ մեր հայրենակիցները Հայաստանում կարողանան բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով ապրեն։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մի քաղաքականություն է իրականացնում․ թույլ չտալ, որպեսզի արցախցիները կոմպակտ ապրեն Հայաստանում և իրենց իրավունքները պաշտպանեն»,- ասել է Արթուր Խաչատրյանը։  | 

«Հայաստանը պարտավոր է Արցախի ղեկավարների ազատման հարցը դարձնել խաղաղության օրակարգի պարտադիր պահանջ»․ ՀԱԿ
11915:42
«Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828թ-ի քարտեզը». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
15115:06
Վրաստանի դատարանը գրանցել է Սաակաշվիլիի կուսակցության արգելման հայցը
12914:51
««Զանգեզուրի միջանցք»-ը չի վերաբերում TRIPP-ին»․ ադրբեջանցի փորձագետ (տեսանյութ)
12413:42
«Կան բոլոր հիմքերը՝ հույս ունենալու, որ Ուկրաինան կանդամակցի ԵՄ-ին»․ Զելենսկի
17713:12
«Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Ալիևը Սևանա լիճն անվանում է Գյոյչա». հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
19212:12
«Քաղաքական առումով կոնֆլիկտը լուծված է, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13911:36
«Կարձագանքե՞ք Ալիևի երեկվա հայտարարությանը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
19911:00
