«Հանգիստ տեղավորվե՛ք էդ փոցխի վրա»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գեղամ Մանուկյանին
![]() 163 Այսօր, 18:24 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ էր բերել պատգամավոր Արթուր Խաչատրյանի հրապարակած երկհատորյակը՝ «Արցախյան բանակցություններ», որտեղ, ըստ նրա, ներառված են բոլոր փաստաթղթերը՝ բացի 2019 թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված փաստաթղթից։ «Մտածում եմ արժե՞ արդյոք գրքերը Նիկոլ Փաշինյանին տալ, հետո հասկանում են, որ նա այսքան տարի արցախյան բանակցությունների բովանդակությունը, իմաստը, խնդիրը չի հասկացել, դրա համար ձեռնպահ եմ մնում, կարող եմ նրան տալ 20-ականներին բոլշևիկների նախաձեռնած «Ազատ եկեղեցական» եկեղեցին պառակտող շարժման մասին գիտական մի ուսումնասիրություն»,- նշեց Մանուկյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով․ «Դա լավ «տրյուկ» է, որ գալիս են ասում են՝ սենց, սենց, այդ ամեն ինչը ես կարդացի այս գրքերի մեջ։ Ու հետը 2 ճամպրուկ գիրք են բերում, ասում են՝ ով չի հավատում, գնացե՛ք, կարդացե՛ք այս գրքերի մեջ։ Պարզ է՝ ո՛չ իրենք են կադացել, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկն է կարդալու։ Այդ փոցխի վրա կագնելու սովորությունն ինձ հիացնում է ընդհանրապես․ հիմա էլ նոր բան են գտել՝ 2019թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը։ Հիմա հետ գնանք․ մի անգամ այդ փոցխի վրա կանգնեցին հուշագրերը՝ ասում էին՝ չեն հրապարակում հուշագրերը, էդ փոցխով մի հատ․․․ լավ, կանգնեցին փոցխի վրա։ Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը․ գնում էին նայում, գալիս քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս, որ զարթնի՛ր լաո, խաղաղության համաձայնագրի մեջ սարսափելի․․․ և այլն, հիմա խաղաղության հաաձայնագիրը հրապարակված է։ Ձեզ թվում է 2019 թվականի ձեր գովական առաջարկությունը չի հրապարավելո՞ւ, ձգում ենք, հանգիստ տեղավորվե՛ք էդ փոցխի վրա, հանգիստ, նորմալ տեղավորվե՛ք էդ փոցխի վրա, որովհետև էդ փոցխը նույն տեղը վայրէջք է կատարելու, ճշգրիտ նույն տեղը»։ |
«Սուտ եք ասում»․ «դուք եք ստում, ամեն ինչ այդքան վատ է, հեղափոխություն արեք»․ Գեղամ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վիճեցին (տեսանյութ)
7218:54«Հանգիստ տեղավորվե՛ք էդ փոցխի վրա»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)
13918:24«Դուրս ենք շպրտելու ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14817:42«Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը»․ Վարդան Օսկանյան
14016:42ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11616:30«2023-ին հնարավորություն ունեինք վերականգնել կորցրած տարածքները»․ Արշակ Կարապետյան
13715:30«Նիկոլ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ» է, այլ՝ «կզած»»․ Էդուարդ Շարմազանով
20714:54«Եվրոպայի սադրիչ գործողությունները ստիպում են միջոցներ ձեռնարկել»․ Պեսկով
14414:38