«Եթե օրենքը «բռնաբարողը» պաշտոնի առաջխաղացում է ունենում, պեդոֆիլն էլ մանկապարտեզի վարիչ կնշանակվի»․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 227 Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ., 20:36 «ՄԻԵԴ-ում քննարկել ենք դատաիրավական համակարգի հետ կապված խնդիրներ, արդարադատության ոլորտի պրոբլեմներ, անհատ անձանց վերաբերյալ քննարկում չի եղել»,- ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանի հարցին, թե արդյոք ՄԻԵԴ նախագահի հետ քննարկվել է դատավոր Արմեն Դանիելյանի գործը։ Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է․ «Արմեն Դանիելյանին ամենավերջին որակումներն եք տվել, հետո ձեր խմբակցությանը ստիպել եք իրեն ընտրել Վճռաբեկի դատավոր, որովհետև պարտք եք ունեցել իրեն։ Սրանից հետևություն եմ անում․ եթե ձեր իշխանության օրոք օրենքները, Սահմանադրությունը «բռնաբարողը» կարող է պաշտոնի առաջխաղացում ունենալ, ապա վաղը պեդոֆիլներն էլ կարող են մանկապարտեզի վարիչ նշանակվել»։ Փաշինյանը հակադարձել է. «Ձեր իշխանության ժամանակ կար այդպիսի դեպք, երբ պեդոֆիլը հանրապետության թիվ մեկ ներդրողն էր, թիվ մեկ բարերարը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
