Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կիրիենկոյի հետ․ «Հրապարակ»
![]() 221 Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում երկրորդ նախագահի գրասենյակից պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցի մասին։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նա վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը, մեր տեղեկություններով, ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձեւն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաեւ ֆինանսական ծախսեր է ենթադրում: Կրեմլի պաշտոնյան որեւէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին՝ գրեթե հասկացրել է, որ իրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։ Երեկ փորձեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանից պարզել՝ երկրորդ նախագահը վերջին օրերին եղե՞լ է Մոսկվայում, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ նախագահի այցերի մասին։ Իսկ Կիրիենկոյի հետ հանդիպումի՞ց։ «Նո քոմենթ»,- ասաց պատգամավորը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
