ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում. «Հրապարակ»
![]() 193 Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Փաշինյանը ձգտում է ամեն գնով նվազեցնել կախվածությունը ԵԱՏՄ-ից եւ Ռուսաստանից՝ հատկապես հայկական ապրանքների արտահանման առումով։ Դրա համար մտածում է, որ անհրաժեշտ է գտնել նոր շուկաներ, հատկապես՝ ասիական եւ եվրոպական։ Թեեւ հասկանում է, որ այդ դեպքում երկիրը կորուստներ կունենա՝ զրկվելով այն արտոնություններից, որոնք կան ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից։ Մեզ հասած տեղեկություններով, կառավարության ֆինանսական բլոկում քննարկվում են բյուջեի հավանական դեֆիցիտը կրճատելու, ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցերը եւ, բնականաբար, գլխավոր լուծումը տեսնում են Հարկային օրենսդրության փոփոխությունների, այսինքն՝ հարկերը բարձրացնելու մեջ: Ի՞նչ է կոնկրետ առաջարկում «մեծն տնտեսագետ» Նիկոլ Փաշինյանը: Նա 3 ուղղությամբ է տեսնում լուծումը՝ բարձրացնել հարկերն այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը, վառելիքը եւ այլն, սահմանել շքեղության հարկ, խստացնել եկամտահարկի շրջանակը բնակչության համար: Նա հասկանում է, որ ընտրություններից առաջ դա չի կարող անել՝ դա կնվազեցնի իր վերարտադրվելու շանսերը, ուստի մտադիր է այս փոփոխություններին գնալ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Միեւնույն ժամանակ կարծում են, որ բյուջեի մուտքերի ավելացումը հակառակ էֆեկտը կունենա՝ կօգնի հայկական ապրանքների արտահանումը դեպի այլ շուկաներ վերակողմնորոշելու գործընթացում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
