Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Գյումրեցու հիշողություններում ձեր մասին ոչ մի լավ լեգենդ չկա»․ Դավիթ Առուշանյան

«Գյումրեցու հիշողություններում ձեր մասին ոչ մի լավ լեգենդ չկա»․ Դավիթ Առուշանյան
126
Այսօր, 09:42

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տխրահռչակ քաղաքական անցյալը մոռանալը բարդ է, անհնար, բայց ձևացնելը, թե մոռացել ես՝ կարծես հեշտ է: Այսօր համոզվեցինք:
Գյումրու քաղաքապետը, որ պարզվում է՝ լեգենդների մեծ սիրահար է, ինքն իր լեգենդն է հնարել, հավատում է դրան կուրորեն, բարձր խոսում է դրա մասին՝ մոռանալով, որ մարդիկ չար կերպարներին միշտ հիշում են և ոչ միայն...:
Վստահ եմ՝ գիտեք, որ գյումրեցու հիշողություններում ձեր մասին ոչ մի լավ լեգենդ չկա:
Մեր երկրի ինքնիշխանությունը այլընտրանք չունի:
Անքննարկելի այս փաստը, փաստորեն, կանգնել է այն մարդկանց կոկորդին, որոնք ամբողջ քաղաքական ուղին անցել են թելադրանքի հետևելով, մարիոնետային սկզբունքով:
Եվ հիմա, լավ իմանալով, որ այս իրողության դեմ մարտնչելը պարզապես անիմաստ է, կախվել են փրփրուրներից՝ դատարկաբանելով ու հանրության առաջ դարձյալ դեմքն ու իրական ձգտումները ի ցույց դնելով: Բացեիբաց եք խոստովանում, որ ինքնուրույն, կայուն ու անկախ երկիրը անընկալելի է ձեզ համար, իսկ հպատակ լինելը մտածողություն է, ապրելակերպ:
Այնպես, ինչպես ապրել եք դուք, և ձեր քաղաքական հովանավորները՝ անհամատեղելի են այն պետության մոդելի հետ, որը այսօր իրականություն է դառնում մեր երկրում:
Դադարե՛ք ինքնախայտառակվել և զուր հույսեր փայփայել: Հայաստանը ինքնիշխան հանրապետություն է:
Եվ ուրեմն, հանգիստ, հանդարտ, ինստիտուցիոնալ լուծումներով կշարժվենք առաջ»:

Աղբյուրը`   Դավիթ Առուշանյան