«Ոչ մի պարագայում համահարթեցնել բժիշկին և կրտսեր բուժաշխատողին ՉԻ ԿԱՐԵԼԻ». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրերս կլրանա 20 տարին, որ Բժշկական համալսարանում կրթում եմ ապագա բժշկներին։ ԱԺ-ում տեղի ունեցածի հետ կտրականապես համաձայն չեմ, քանզի ինքս եմ հաղթահարել երազածս բժշկական կրթությունը և արտակարգ գիտեմ անցածս ճանապարհի արժեքը։ Այս կրթությունը 9-10 տարի անընդմեջ աշխատանք է պահանջում և ոչ մի պարագայում համահարթեցնել բժիշկին և կրտսեր բուժաշխատողին ՉԻ ԿԱՐԵԼԻ, դա սարսափելի արարք է։
Իմ փայլուն երեխեք, այսօրվա ուսանողներ և կայացած բժիշկներ, երբեք չհուսահատվեք և կասկածի տակ չդնեք ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, զենքը ԳԻՏԵԼԻՔՆ է, ի օգուտ օգտագործեք ժամանակը, այն միայն հեռանում է… Ինչքան բարձրանաք սոցիումում, այդքան ավելի գրագետ պետք է լինեք, հակառակ դեպքում ի ցույց են դրվելու բոլոր բացերը։ Ուժեղին նույնիսկ թշնամին է հարգում, երբ բոլոր ճանապարհներով հարվածում և պատերազմում է։
Գիտելիքն է լույսը»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24