Անդրանիկ Քոչարյանը 44-օրյայի զեկույցը հանձնաժողովից գաղտնի է պահում. «Ժողովուրդ»
![]() 164 Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց երեկ մեր կողմից հրապարակված տեղեկությունը այն մասին, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 210 էջանոց զեկույցը հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի տեսել, դրան չի ծանոթացել: «Ժողովուրդ». (1) «Արդյոք Դուք ստացե՞լ եք զեկույցը, կարդացե՞լ եք այն»։ Քրիստինե Պողոսյան. «Ես պարբերաբար խնդրել եմ տրամադրել ինձ զեկույցը դրա բովանդակությանը ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ «զեկույցը պատրաստման փուլում է, պատրաստ լինելուն պես՝ կծանոթանաք»։ Գարնանը հերթական հարցմանը գրավոր պատասխան ստացա, որ կհրապարակվի, սեպտեմբերին կծանոթանամ, եւ փաստացի չկարողացանք այդպես էլ ծանոթանալ։ Սեպտեմբերին ինձ փոխանցեցին, որ ստորագրեմ, հետո կծանոթանամ։ Ճիշտ է, ես իրավաբան չեմ, սակայն տարրական գիտելիքները իրավագիտության մասին ասում են՝ «չստորագրել դատարկ թղթի տակ, չստորագրել թղթի տակ, որի բովանդակությանը ծանոթ չեք»։ Ես հրաժարվեցի ստորագրել զեկույցը»։ «Ժողովուրդ». (2) Ի՞նչ կարծիք ունեք զեկույցի մասին։ Քրիստինե Պողոսյան. «Կարծիք չեմ կարող հայտնել՝ վերը գրածիս բովանդակության տրամաբանությամբ»։ «Ժողովուրդ». (3) Եթե չեք ստացել զեկույցը, նշանակում է՝ խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքի Հոդված 25-ը։ Ի՞նչ եք պատրաստվում անել խախտումը վերականգնելու ուղղությամբ։ Նույն հարցերին ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է. 1. ինձ ոչ մեկը զեկույց չի ուղարկել, ուսումնասիրելու չի հրավիրել: Այսպիսով՝ պարզվում է, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հանձնաժողովի անդամներին զրկել է հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից, այլեւ զեկույցը թաքցրել է հենց այն մարդկանցից, որոնք պետք է լինեին դրա կազմման աշխատանքների մասնակիցը։ Սա ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում է, որը պետք է ունենա իրավական հետեւանքներ: Ինչպես երեկ ԱԺ-ի միջանցքում ՔՊ-ականները խոսում էին՝ «ծերունի աղվեսը» երկու ոտքով է թակարդն ընկել: Նրա զեկույցը չի քննարկվելու ԱԺ լիագումար նիստերից որեւէ մեկում, քանի որ դրա ժամկետները 2023-ից հետո բաց են թողնվել»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
