Վարդան Ղուկասյանի դեմ նոր իրավական գործընթաց է սկսվել
![]() 224 Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ., 16:36 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած մեղադրանքներին համընթաց՝ իրավական գործընթաց է սկսվել նրա դեմ։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լրատվական մի քանի կայքերից առանձնացրել է Վարդան Ղուկասյանի հարցազրույցները Ռուսաստանի Դաշնության հետ միություն կազմելու մասին ու դրանք սեպտեմբերի 29-ին ուսումնասիրման ուղարկել ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր (ՔՈԳ) վարչություն։ Այդ կերպ Վարդան Ղուկասյանը, զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով, կատարել է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Վարդան Ղուկասյանին, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
