«Եթե իշխանության գան Ղուկասյանին քաղաքապետ սարքած ուժերը, նրանք կգնան Միութենական պետության ճանապարհով»․ Հրաչյա Հակոբյան
![]() 243 Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ., 23:00 «Գիտե՞ք զավեշտը որն է, այն, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը՝ Գյումրու քաղաքապետը իշխանությանը մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ, բայց դատախազություն է դիմում իշխանությունը։ Այդ անձն ասում է, որ ունի փաստեր, որ ընտրակաշառք է բաժանվել․․․ Եթե դատախազությանը չի վստահում, թող այդ փաստերը ներկայացնի հանրությանը։ Իսկ միգուցե մերկապարանոց հայտարարություննե՞ր են դրանք»,- այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով օրերս հրավիրված ասուլիսում Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որով նա իշխանություններին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ։ Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի՝ Միութենական պետության կազմ մտնել-չմտնելու վերաբերյալ հայտարարություններին, Հակոբյանը նշեց․ «Վարդան Ղուկասյանը հավաքական կերպար է, շատերը կան, որ մտածում են նրա նման։ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողները գոնե չդատապարտեցին նրա այդ արտահայտությունները։ Այնպես որ մենք խնդիր ունենք ոչ թե Վարդան Ղուկասյան անձի հետ, այլ այդ քաղաքականությունն առաջ տանողների հետ, որոնք ուզում են, որ Հայաստանը Միութենական պետության մեջ մտնի․․․ Եթե իշխանության գան Վարդան Ղուկասյանին քաղաքապետ սարքած քաղաքական ուժերը՝ Ռոբերտ Քոչարյանի ուժը կամ Սերժ Սարգսյանի ուժը, կամ բոլորը միասին, նրանք գնալու են Միութենական պետության ճանապարհով»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
