Արման Թաթոյանը կխառնի ՔՊ-ի խաղաքարտերը. «Ժողովուրդ»
![]() 196 Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ՝ սեփական օրակարգով: Մեր աղբյուրները պնդում են, որ տևական ժամանակ է լուրջ մասնագետների խումբ է աշխատում Հայաստանից ու Սփյուռքից, որոնք բոլոր ոլորտներում մշակում են հստակ առաջարկներ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները հիմնովին լուծելու համար։ Ակնհայտ է, որ Արման Թաթոյանը լուրջ մրցակից է լինելու ՔՊ-ի համար, ու նրան փորձելու են սեւացնել՝ արհեստականորեն կպցնելով «նախկին»-ի պիտակը, քանի որ մասնագիտական դաշտում նրա հետ մրցելու դեպքում կպարտվեն. ինչպես ժամանակին, երբ Արման Թաթոյանը ՄԻՊ-ի պաշտոնում գնում էր մարզեր, իշխանության ու նաեւ ադրբեջանական կողմի խախտումներն էր բարձրաձայնում, ինչը դուր չէր գալիս ՔՊ-ականներին։ Այսպես ասած՝ նրա դեմն առնելու համար անգամ տոտալ դադարեցրին Հ1-ով ՄԻՊ-ի լուսաբանումները, սկսեցին գրասենյակի մեքենաները վերցնելու եւ բյուջեն կրճատելու գործընթաց, որը հանրային պարսավանքի ու միջազգային ճնշման պատճառով դադարեցրին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի վերաբերյալ զրուցել Արման Թաթոյանի հետ, բայց նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

««Կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում ՌԴ-ն ու Չինաստանը»․ Հակոբ Բադալյան
17903:06
«Պերաշկով կշտացողներ եք, բա ո՞վ կերավ տասնյակ միլիարդավոր պարգևավճարները»․ Ոսկան Սարգսյան
15802:06
«Խամենեիի զոհվելն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում». Վարդան Ոսկանյան
17001:06
ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում
25500:45
Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի, ԱՄԷ նախագահի և Բահրեյնի թագավորի հետ
30300:27
«Խիստ զբաղված է եղել քարոզչական այցով, այլապես չէր հապաղի Իրանի ժողովրդին ցավակցել»․ Հակոբ Բադալյան
19200:06
Թրամփը հայտնել է, որ Իրանի ղեկավարները ցանկանում են վերսկսել բանակցությունները․ The Atlantic
290Երեկ, 23:48
«2008թ․ մարտի 1-ը պետք է նկարագրվի դասագրքերում, որ էլ երբեք չկրկնվի»․ Դանիել Իոաննիսյան
117Երեկ, 23:30
