Անդրանիկ Քոչարյանի դավաճանության քրոնիկան. «Ժողովուրդ»
![]() 266 Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գործունեության վերաբերյալ տարիներ շարունակ հարցեր են հնչեցվել՝ սկսած դեռևս 2008 թվականի մարտի արյունալի իրադարձություններից, երբ նա էլի հանձնաժողով էր ղեկավարում։ Հիշեցնենք, որ հենց նա էր ղեկավարում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որի օբյեկտիվությունը այն ժամանակ էլ հաճախ կասկածի տակ էր դրվում։ Մասնավորապես, մամուլում շրջանառվում էր գործարարների ցուցակ, որոնց թիկնազորները, ըստ լուրերի, իրավապահներից ստացել էին զենք ու համազգեստ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Սակայն, բոլորի անունները գրանցելուց հետո, այդ ցանկից հանվեց Անդրանիկ Քոչարյանի մտերիմ Ռուբեն Հայրապետյանի անունը։ Ավելի ուշ՝ արդեն 2018-ի հեղափոխությունից հետո, հենց Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանը իրեն զգուշացրել է հեռանալ Հայաստանից։ Այս երկու դրվագները վկայում են, որ տարբեր փուլերում Քոչարյանի պահվածքը հակասական է եղել։ 2008-ին նա փաստացի դավաճանել է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Ռուբեն Հայրապետյանի անունը ցանկից հանելով…, իսկ 2018-ին արդեն դավաճանել է Նիկոլ Փաշինյանին՝ Ռուբեն Հայրապետյանին «թաքուն զգուշացնելով», որ հեռանա երկրից…։ Թերևս հենց այդ անցյալն է նաև պատճառը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետանց դարձած զեկույցը ՔՊ-ն հրաժարվում է ԱԺ լիագումար նիստում քննարկման դնել։ Տպավորություն է ստեղծվում, որ Անդրանիկ Քոչարյանը կա՛մ մի բան գաղտնի է պահել, կա՛մ էլ անարդար մեղադրանքներ է առաջադրել որոշ մարդկանց նկատմամբ։ Կարճ ասած՝ օբյեկտիվ չէ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
