«Տասը տարի ղեկավարես ՀՀ-ն և այդպես էլ չտիրապետե՞ս պետական լեզվին»․ Սիսակ Գաբրիելյան
![]() 379 Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ., 14:00 ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լա՜վ, տասը տարի ղեկավարես Հայաստանի Հանրապետությունը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս հայերեն մեկ էջանոց տեքստ կարդալ ու հասկանալ։ Լուրջ դեմքով գաս, նստես ասուլիսի ու պնդե՞ս, որ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված փաստաթղթում գրված է, որ Սյունիքի ճանապարհը «միջանցք է» և լինելու է Ամերիկայի «контролы» տակ։ Սա միայն ողբերգություն չէ, սա պետությունդ ատելու, ինքնությունդ չհարգելու, այլ երկրի օրակարգ սպասարկելու «զռռռռացող» օրինակ է։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, ես հասկանում եմ, որ Ձեր ժամանակ Արտգործնախարարությունը, ինչպես այսօրվա ասուլիսին էլ ասեցիք, «МИД» էր, ՀՀ սահմանները՝ КПП, իսկ սահմանապահը՝ Наташан կամ Иван էր։ Ես հասկանում եմ, որ Ձեր համար խորթ էր, գուցե անգամ արգելված արտասանելու ինքնիշխանություն կամ իրավազորություն տերմինները, բայց խնդրում եմ՝ հերթական միլիոնավոր դրամները Ձեր թիմի մակաբույծներին տալիս կարգադրե՛ք, որ Ձեր համար հասկանալի լեզվով կարդան ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը։ Եվ եթե նորից այնտեղ «միջանցք» կամ այլ երկրի «կոնտրոլ» կտեսնեք՝ շտապ զանգեք Ձեր ասած էն «հատուկ հիմնարկը», համապատասխան փաստաթուղթը հաստատ կտան: Դա էլ որ վերցնեք, միանգամից եկեք վարչապետի հետ բանավեճի»։ Աղբյուրը` Սիսակ Գաբրիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
