«Այդ հողերն ունեն հասցե՝ Իսակովի պողոտա․ ինչո՞ւ են անվանում՝ «Եռաբլուրին հարակից տարածքներ»․ Սերժ Սարգսյան
![]() 274 Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ., 19:42 «Այն իշխանությունը, որը 3 անգամ մեծացրել է Եռաբլուրը, ինձ փորձում է մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ՝ այդ հողերն ունեն կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա։ Իրենք ինչո՞ւ են այդպես անվանում՝ «Եռաբլուրին հարակից տարածքներ»։ Կարո՞ղ է հայերենը լավ չեն հասկանում․ հարակից՝ նշանակում է մոտ գտնվող»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող մեղադրանքին։ Անդրադառնալով հարցին, թե, այնուամենայնիվ, Ինչո՞ւ են վաճառվել ՊՆ-ին պատկանող այդ հողերը՝ Սարգսյանը պարզաբանեց․ «Ես Հայաստանի որ կառույցում ծառայել եմ, փորձել եմ միշտ նպաստել այդ կառույցների կայացմանը՝ այդ թվում՝ շենքերի բարելավման առումով։ Ես խորապես համոզված եմ եղել, որ ՀՀ ԶՈՒ-ն արժանի է ունենալու ՊՆ համապատասխան համալիր, համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է․․․ Բոլոր միջոցները ծախսվել են ՊՆ համալիրը կառուցելու նպատակով»։ Հարցին, թե արդյո՞ք նա տեղյակ եղել է, որ օտարված հողատարածքներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որդուն պատկանող ընկերությունն է գնել՝ «Տոյոտա Երևանը», Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այդ մասին տեղյակ չի եղել և հավելեց․ «Այդ հողերը կարող էր ձեռք բերել յուրաքանչյուրը, ով ուներ գումար և ցանկություն այդտեղ հող ձեռք բերելու։ Թող գտնեն մեկ, երկու, հինգ իրական մարդ, որ ուզել են այդտեղ հող ձեռք բերել, իրենց մերժել են»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
