«Սամվել Կարապետյանն ու Միքայել Սրբազանը ԵԽԽՎ-ի սահմանած չափորոշիչներով քաղբանտարկյալ են»․ Էդմոն Մարուքյան
![]() 162 Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ., 10:30 ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Սամվել Կարապետյանը և Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԵԽԽՎ բանաձևով սահմանված չափորոշիչներով՝ քաղբանտարկյալներ են։ 2012 թվականին ԵԽԽՎ-ի ընդունած 1900 բանաձևը հստակ սահմանում է՝ ով կարող է համարվել քաղաքական բանտարկյալ։ Ըստ այդ հինգ չափանիշների՝ անձը քաղաքական բանտարկյալ է, եթե նրա կալանավորումն իրականացվել է խոսքի, համոզմունքների կամ հավաքների ազատության խախտմամբ, իրականացվել է բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարական գործընթացի արդյունք։ Ստորև ներկայացնում եմ այդ չափանիշները․ ա) եթե կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես՝ մտքի, խղճի և կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների և միավորումների ազատության երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ: բ) եթե կալանավորումը կատարվել է բացառապես քաղաքական պատճառով, առանց որևէ հանցանքի հետ կապելու: գ) եթե քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է կասկածյալ կամ մեղադրյալ: դ) եթե քաղաքական շարժառիթներով անձը կալանավորվել է խտրականորեն՝ համեմատած այլ անձանց հետ: ե) եթե կալանավորումն ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ: Այս չափանիշները հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի պարագայում մենք գործ ունենք հենց քաղաքական հետապնդման փաստի հետ։ Նրանք հետապնդվում են ոչ թե որևէ հանցագործության, այլ իրենց արտահայտած կարծիքի, հարցազրույցների և հայտնած տեսակետի համար։ Միքայել Սրբազանի նկատմամբ երկու տարվա ազատազրկման հապճեպ դատավճիռը և Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդումն ու կալանավորումը վկայում են այն մասին, որ Հայաստանում ձևավորվել է վտանգավոր իրավիճակ՝ իշխանությունների վարած քաղաքականության դեմ ձայների լռեցման և մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքների ոտնահարման միջոցով։ Այս փաստերի համադրմամաբ հստակ կարող ենք ասել, որ այս դեպքերը ժողովրդավարական հետընթացի հստակ ցուցիչ են և խոսքի ազատության բացահայտ ոտնահարում»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
