«Ռոբերտ Քոչարյանի ներսում ուրիշ երկիր է ապրում, ուղեղն ուրիշ տեղից է «կոնտրոլ» արվում»․ Հայկ Կոնջորյան
![]() 339 Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ., 11:24 «Ռոբերտ Քոչարյանը կապ չունի ՀՀ ինքնիշխանության հետ, նրա համար դա բնականաբար համարվում է միջանցք»,- Civic-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ երկրորդ նախագահի հայտարարություններին․ «Ռոբերտ Քոչարյանն ապրում է Հայաստանում, բայց Հայաստանը չի ապրում նրա մեջ։ Ռոբերտ Քոչարյանի ներսում ուրիշ երկիր է ապրում, նրա ներսում ուրիշ երկիր է թելադրում, նրա սրտում ուրիշ երկրի սերն է բաբախում։ Հետևաբար, որքան ՀՀ-ի համար վատ, այնքան Քոչարյանի համար լավ»,- ասել է Կոնջորյանը։ Դիտարկմանը, թե Քոչարյանը հայտարարում է, որ միջանցք է տրվել ու «կոնտրոլը» ԱՄՆ-ին է հանձնվելու, Կոնջորյանն արձագանքել է․ «Կա հռչակագիր, որտեղ գրված են այն բոլոր սկզբունքները, որով պետք է կոմունիկացիաների վերաբացումը տեղի ունենա։ ՀՀ-ի տարածքում վերահսկողություն կարող են իրականացնել միայն ՀՀ համապատասխան ծառայությունները, որևէ երկրի ծառայություն չի կարող ՀՀ-ի տարածքի վրա «կոնտրոլ» իրականացնել։ Քանի որ իր ուղեղն ուրիշ տեղից է «կոնտրոլ» արվում, դրա համար մտածում է՝ ՀՀ-ի տարածքն էլ պետք է ուրիշ տեղից «կոնտրոլ» արվի»,- ասել է Կոնջորյանը՝ հավելելով, որ Քոչարյանի համար ՀՀ-ն միշտ էլ եղել է տարածք, որը կարելի է ինչ-որ մեկին վարձակալությամբ տալ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
