Կիրակի, 01 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Կո՞ղմ եք ՀՀ ինքնիշխանությունը Վարդանիկի կողմից կասկածի տակ դնելու մասին հայտարարությանը»․ Կարեն Սարուխանյան

«Կո՞ղմ եք ՀՀ ինքնիշխանությունը Վարդանիկի կողմից կասկածի տակ դնելու մասին հայտարարությանը»․ Կարեն Սարուխանյան
286
Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 03:06

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարցեր՝ Գյումրու ավագանու այն խմբակցություններին, որոնց սատարելու արդյունքում Վարդանիկը դարձավ Գյումրու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
1. Կո՞ղմ եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Վարդանիկի կողմից կասկածի տակ դնելու մասին հայտարարությանը։
2. Բավարարվա՞ծ եք Վարդանիկի նախընտրական խոստումների ընթացքից։
3. Պատրա՞ստ եք հարկ եղած դեպքում ԼՑՎԵԼ Վարդանիկի կողքը»։