«ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, այլ՝ համաձայնության կողմ․ սա Իսրայելի «պարտությունն» է»․ Հակոբ Բադալյան
![]() 156 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 10:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ստորագրել են Գազայի կարգավորման թրամփյան պլանի առաջին փուլի մասին համաձայնությունը: Թրամփը հայտարարել է, որ դա պատմական է արաբական, մահմեդական աշխարհի, Իսրայելի և ԱՄՆ համար: Նա շնորհակալություն է հայտնել Կատարին, Եգիպտոսին ու Թուրքիային՝ աջակցության համար: Ստորագրման հանգամանքը հաստատել է նաև ՀԱՄԱՍ-ը, կոչ անելով իրականացնել համաձայնությունները: Ըստ պլանի, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի պատանդներին, իսկ Իսրայելը՝ հետ քաշի զորքը համաձայնեցված գծերին: ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Կատարին, Թուրքիային ու Եգիպտոսին՝ կարգավորման աջակցության համար, ինչպես նաև նշել Թրամփի ջանքերը: Այդպիսով, եթե համաձայնությունը մտնի ուժի մեջ ու պահպանվի, դա իսկապես կլինի նշանավոր իրադարձություն: Հիշեցնեմ, որ Գազայի շուրջ իրավիճակում դարձյալ եղել են հրադադարի վերաբերյալ համաձայնություններ, որոնք սակայն խախտվել են կարճ ժամանակահատվածում: Իհարկե այդ համաձայնությունների անտուրաժը չի եղել այնպիսին, ինչպես Թրամփի պլանի դեպքում: Այստեղ սակայն առավել մեծ դեր ունի թերեւս այն, որ Թրամփի համար շատ կարևոր է քարոզչական էֆեկտը: Իհարկե բոլորովին նկատի չունեմ, որ նախկին՝ չպահպանված համաձայնությունները եղել են ներկայիս պլանի հետ ամբողջապես նույնական, սակայն ընդհանուր առմամբ խնդրո առարկան այն է, որ իրավիճակը պահանջում է բավականին մեծ թվով շահառուների համաձայնություն, եւ այդտեղ է, որ երկարաժամկետությունը մշտապես ենթակա է կասկածի: Սա է նաեւ պատճառը, որ Մերձավոր Արևելքը մշտական աշխարհաքաղաքական «խառնարան» է: Հասկանալի է, որ, եթե օրինակ Գազայի համաձայնությունը չտեղավորվի ընդհանուր ռեգիոնալ անվտանգության՝ համապարփակ ճարտարապետության շրջանակում, որտեղ կբալանսավորվեն բոլոր առանցքային խաղացողների շահերը, ապա հրադադարը միշտ լինելու է ռիսկի տակ: Այդ ռիսկը կարող է պայթել մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի կամ մի քանի տարի անց, բայց կպայթի, եթե չտեղավորվի ռեգիոնալ համապարփակ ճարտարապետության շրջանակում: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գուցե այս պահին նկատել մի նյուանս՝ ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, այլ համաձայնության կողմ է: Այս նյուանսը էական է երկու առումով: ՀԱՄԱՍ-ը թերևս վաղուց հենց բազմակողմ շահերի կրող կառույց է և իր գոյության կենսունակ բանաձև է դարձրել թերևս հենց այդ բազմակողմությունը: Եվ մյուսը՝ Նաթանյահուն պարբերաբար հայտարարում էր ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու նպատակի մասին, բայց այսօր դե ֆակտո համաձայնություն է կնքում ՀԱՄԱՍ-ի հետ: Սա անկասկած Իսրայելի «պարտություն» է, որքան էլ Գազայի ավերը դիտարկվում է նրանց ռազմական հաղթանակ: Քաղաքական առումով Իսրայելը շարունակում է պարտվել: Թրամփի պլանը ըստ էության այդ պարտության արագ ընթացքը դանդաղեցնելու մի քայլ է: Բոլոր պարագաներում անկասկած է մի բան, որ հրադադարի անգամ մեկ օրը փրկում է տասնյակ անմեղ կյանքեր, հատկապես անմեղ երեխաների, որոնց իսրայելական ռեժիմը՝ Նաթանյահուի գլխավորությամբ, նպատակային կերպով սպանել է հազարներով: Ըստ տարբեր տվյալների, իսրայելական վարչակարգի ռազմական գործողությունների հետեւանքով Գազայում զոհվել է գրեթե 20 հազար երեխա, տարբեր աստիճանի վիրավոր երեխաների թիվը եղել է 40 հազար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
