«Իշխանության նպատակն է Նիկոլ Փաշինյանին հրեշտակի թևեր հագցնել, բեռը դնել ԶՈւ-ի վրա»․ Գեղամ Մանուկյան
![]() 265 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 11:18 «Եթե օրենքի տարրին այդքան կառչած էին, ի սկզբանե պետք է սահմանափակեին հանձնաժողովի գործունեություն, որովհետև այդտեղ օրենքի խախտում կար»,- «24 նյուզ»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով 44-օրյայի զեկույցը արխիվ ուղարկելուն։ «Իշխանությունները խուսափում են քաղաքական օրակարգ բերել պատերազմի հետ կապված հարցերը, որովհետև իրենց փլիսոփայությունը իրականում տեղավորվում է այս իշխանության վերջին շրջանի՝ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների, այդ նախաստորագրված թղթերի տրամաբանության մեջ։ Եկեք մենք բերաններս փակենք՝ պատերազմից, զոհերից չխոսենք, ոչ մի բանից չխոսենք»,- մեկնաբանել է Գեղամ Մանուկյանը։ «Իշխանության նպատակն է՝ Փաշինյանին հրեշտակի թևեր հագցնել, մաքրագործել քաղաքական ղեկավարությանը, և ամբողջությամբ բեռը դնել ԶՈւ-ի վրա, կոնկրետ անհատների թիրախ դարձնել։ Զեկույցին թեթևակի եմ ծանոթացել, խիստ թերի զեկույց է, 44 օր տևած այդ ահավոր մեծ տարողությամբ պատերազմը դու չես կարող մենակ մարտական գործողությունների մակարդակով քննել ու ասել, որ սա ճիշտ է եղել, սա սխալ, պարտության պատճառը սա էր, սա էր»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ «Կարծում եք սա միայն Ալեն Սիմոնյանի որոշումն էր, թե Նիկոլ Փաշինյանն է այդպիսի որոշում կայացրել»․ լրագրողի հարցին ի պատասխան Գեղամ Մանուկյանն ասել է․ «Մատի ու մատանու արանքը չմտնեմ, թող իրենք որոշեն, բայց չեմ կարծում, որ Ալեն Սիմոնյանը միաձայնա որոշում կայացրած լինի»։ «Հա՞վ էր նստած վարչապետի աթոռին, այսինքն ինչ է նշանակում երկրի ղեկավար նստես, ասես բա գիտեք սա սխալ է, բոլորը սխալ են զեկուցել, ես ոչ մի մեղավորություն չունեմ։ Սրանք իրենց հանցանքներն ու զանցանքները քողարկելու համար կհասնեն 17 թիվ, բոլշևիկների հեղափոխություն, հետո Ռուսաստան՝ քաղաքացիական պատերազմ, կասեն քանի որ բոլշևիկները սպիտակ գվարդիական սպայությանը գլխատեցին՝ դրա համար մենք այսօր չունենք էլիտար սպայակազմ, դրա համար պարտվեցինք պատերազմում։ Չէ, պատերազմում պարտվում է ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- այսպես է մեկնաբանել ընդդիմադիր պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանի այն միտքը, որ ապատեղեկատվություն է եղել արտաքին կենտրոնների կողմից մինչև պատերազմը, և դրա համար բավականաչափ պատրաստված չենք եղել պատերազմից առաջ։ |

«Արծվաշենը չի կարող համեմատվել այն կորուստների հետ, որ կարող է ունենալ ՀՀ-ն՝ անկլավները հանձնելով»․ Գարիկ Քեռյան
11503:06
«Եթե խոսքիդ տերն ես, վերադարձի՛ր Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը»․ Էդուարդ Շարմազանով
12602:06
«Ամաչում եմ էդ մարդկանց փոխարեն․ իրենց լռելն ավելի ճիշտ կլիներ»․ Ժաննա Անդրեասյան
18001:36
«Մի ստորագրությամբ կորցրինք մեր հողը, մեր մանկությունը, տղայիս՝ իմ կյանքը»․ Նաիրա Մարգարյան
28401:24
«2018-ին հայտարարած նշաձողը գցել եք ձեր ոտքին, խոցելի դարձրել երկիրը»․ Տիգրան Աբրահամյան
14201:06
Լավրովն անդրադարձել է միջուկային փորձարկումների վերսկսման մասին Թրամփի հայտարարությունը
25400:33
«Սերժը Նիկոլից չի տարբերվում սուտասանությամբ ու պրիմիտիվ կռուտիտով»․ Արգիշտի Կիվիրյան
13700:24
«Ավելի լավ է ասեք, թե ինչ եք հանձնելու Ադրբեջանին»․ Նորիկ Նորիկյան
16300:06
