Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՀՀ-ն դենացիոնալիզացնելու ծրագիրը փաթեթավորվում է «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպմամբ»․ Իշխան Սաղաթելյան

«ՀՀ-ն դենացիոնալիզացնելու ծրագիրը փաթեթավորվում է «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպմամբ»․ Իշխան Սաղաթելյան
212
Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 01:06

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։
Խորքում դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիր է, որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորում է «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպմամբ»:

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան