Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. «Ժողովուրդ»
![]() 186 Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սակայն, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարեցման հարցը. սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։ Խոսքը գործարարի այն հայտարարության մասին է, որը քննության նյութերում ձեւակերպվել է որպես «Մեր ձեւով գործընթացին մասնակցելու կոչ», եւ որը վերաբերում էր Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող բռնաճնշումների գործընթացներին։ Դատավոր Տիգրան Դավթյանը փողերի լվացման եւ թալանի թեման «մաքրել» է Սամվել Կարապետյանի վրայից՝ թողնելով միայն արտահայտած կարծիքն ու «Մեր ձեւով»-ի միտքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննություն, որպես այդպիսին, փաստացիորեն չի տարվում. բարերարը ամիսներ շարունակ բանտում է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթի ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի հերթական երկարեցման միջնորդությունը: Արդյոք այս անգամ դատարանը կընդունի՞ ՔԿ-ի հիմնավորումները, թե՞ վերջ կդնի գործարար-բարերարի երկարատեւ կալանքի շրջանին. պարզ կդառնա առաջիկա օրերին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
