«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են»․ Նիկոլ Փաշինյան
![]() 268 Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 13:12 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նեղ կազմով նիստում Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում առանձնապես խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հաստատված խաղաղության», երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորության և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի մասին։
«Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին, չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ Խաղաղության հաստատման կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ էլ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար, և այն տեղի ունեցավ։ Խաղաղությունն այլևս իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Փաշինյանը։ Հաջորդիվ տեղի է ունեցել խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որից ընթացքում երկրների ղեկավարները ստորագրել են համաձայնեցված փաստաթղթերի արձանագրությունները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
