«Թող անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի, իրար տան-ջարդեն»․ Էդուարդ Շարմազանով
![]() 344 Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 16:06 Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցերին՝ մեջբերեց ֆեյսբուքյան իր գրառումը։ «Նիկոլ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։ «Հիմա եկել ումի՞ց ա բողոքում, ի՞նչ ա ասում։ Նիկոլն ինքն իր ասածների մեջ խճճվել ա։ Ես ասում եմ, նիկոլ Փաշինյանը հեռախոսից կարդում էր էն բանակցային ժառանգությունը, որը իրեն թողել էինք մենք, թող գնա ինքը՝ անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի, իրար տան-ջարդեն, ՔՊ-ն էլ թող 2 մասի բաժանվեն՝ մի մասը թրաշվողների կողմը լինի, մի մասը՝ անթրաշների, իրանք իրար հետ կռվեն, նախագահներից ինչա՞ ուզում»,- ավելացրեց Շարմազնովը։ «Բանավեճ են ուզում․ Ռուբինյանն էլ էր ասում»․ մեկնաբանեցին լրագրողները։ «Ռուբինյանի մոտ իսկի ՀՀԿ-ի տատիկին չենք ուղարկելու բանավիճի, թող ոտքի տակ դրանք չընկնեն, մեր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, բանավեճն էլ սպառված է»,- ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
