«Որ սահմանադրական կարգը տապալելու կոչ անելու մեղադրանք առաջադրվի, կասեն` քաղաքական հետապնդում է»․ Արմեն Եղոյան
![]() 193 Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 21:30 ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը՝ գրելով հետևյալը․ «Հիմա, որ էս տղային սահմանադրական կարգը տապալելու կոչ անելու մեղադրանք առաջադրվի, կասեն՝ քաղաքական հետապնդում է։ Ինչ ասել է «երկրի գաղափարական ղեկավար», նման պաշտոն, կոչում կամ տիտղոս ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում։ Ի՞նչ է առաջարկում Նարեկ Կարապետյանը. վարչապետ ընտրել մի մարդու, իսկ երկրի գաղափարական ղեկավարումը հանձնել մեկ այլ մարդո՞ւ։ Դա արդեն կնշանակի ստվերային կառավարում, մարիոնետային կառավարություն, որոշում կայացնողի զրո հաշվետվողականություն և ստվերային տնտեսության տարածում (որովհետև ստվերային կառավարման գործիքները, որպես կանոն, ֆինանսականն են ու էլի ստվերային)։ Իհարկե նման օրինակները բազմաթիվ են աշխարհում, բայց Նարեկ Կարապետյանը հաստատ չէր ցանկանա նման երկրում ապրել»։ Աղբյուրը` Արման Եղոյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
