«Հիասթափվել եմ․ ՔՊ-ն որդեգրել է «ջայլամի քաղաքականություն»»․ Հովիկ Ազոյան
![]() 471 Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025 թ., 11:18 Դերասան Հովիկ Ազոյանը Tete A Tete հաղորդման ժամանակ պատմել է, որ պատերազմից ի վեր մեկուսացել է, տևական ժամանակ դեպրեսիայի մեջ է եղել։ Նա պատմել է, թե ինչու է հիասթափվել իշխանություններից․ «Քաղաքականության մեջ հայտնվեցի 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ քաղաքական հարց լուծելու համար մի խումբ հանցագործներ գնդակահարեցին մարդկանց։ Դա կարմիր գիծ էր և ես հույս ունեի, որ կլինի հեղափոխություն, և այդ արարաքը կդատապարտվի։ 2018-ին բոլորիս հույսերն այնպիսինն էր, որ դրանից հետո մեր սոցիալական, քաղաքական կյանքում կոնտրաստը մեծ կլինի, այնինչ այդքան էլ մեծ չի, հիասթափությունս դա է։ Պարզապես հիասթափվել եմ այսօրվա անփույթ կառավարման ձևից, հիասթափվել եմ, քանի որ կան մարդիկ, ովքեր չեն կրում հեղափոխական արժեքներ, բայց ՔՊ-ում են։ Դրանք միջին և ցարծ օղակների մարդիկ են, ովքեր նաև պետական կառավարման մեջ են։ Նրանք թաքնվում են Նիկոլ Փաշինյանի հետևում և կատարում են իրենց զանցանքներն ու հանցանքները․․․ՔՊ-ն այսօր որդեգրել է ջայլամի քաղաքականություն, այն խնդիրները, որոնք բարձրացնում եմ, պատասխան չեն ստանում, արձագանքում են այն խնդիրներին, որոնց ցանկանում են։ Ինձ անհանգստացնում է ոչ էֆեկտիվ կառավարումը, ֆինանսների վատնումը․․․ Այս իշխանությունը կորցնելու է իր իշխանությունը ներքին սոցիալական խնդիրների պատճառով, բայց չգիտեմ՝ դա երբ է լինելու»,- ասաց Ազոյանը՝ նշելով սակայն, որ սատարում է իշխանություններին արտաքին քաղաքականության համար․ «Կարևոր է, որ այլևս պատերազմ չլինի․․․Քննադատել կարելի է Նիկոլ Փաշինյանին ոչ էֆեկտիվ կառավարման համար, բայց այս պահին միայն նրան եմ վստահում երկրի կառավարումը»,- ասաց դերասանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
